Ինչո՞ւ չի կարելի հաճախ սնվել սրճարաններում եւ ռեստորաններում
Մարդկանց օրգանիզմում, ովքեր հաճախ են ճաշում սրճարաններում եւ ռեստորաններում, բարձրանում է ֆտալատների մակարդակը. դրանք նյութեր են, որոնք զուգորդվում են պտղաբերության եւ հղիության բարդությունների հետ։ Այս մասին նախազգուշացնում են Ջորջ Վաշինգտոնի համալսարանի եւ Կալիֆոռնիայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները։
Նրանք հարցման են ենթարկել 10 000 մարդու՝ պարզելու համար, թե որտեղ եւ ինչպես են նրանք սնվում, ինչից հետո կամավորները բուժզննում են անցել եւ անալիզներ հանձնել։ Պարզվել է, որ այն մարդկանց մեզի նմուշներում, որոնք օրվա ընթացքում մի քանի անգամ սնվել են սրճարանուն, ռեստորանում եւ այլ հաստատություններում, առկա է եղել ֆտալատների բարձր պարունակություն։ Այդ միացությունների մակարդակը նման մարդկանց մոտ գերազանցել է 35 տոկոսն այն մարդկանց համեմատ, ովքեր սնվել են տանը։
Հետազոտության ամենաերիտասարդ մասնակիցների մոտ, որոնք հիմնականում սնվել են սրճարաններում եւ տնական կերակուր գրեթե չեն օգտագործել, ֆտալատների միջին մակարդակն օրգանիզմում 55 տոկոսով գերազանցել է տանը սնվածների ցուցանիշները։
Գիտնականների խոսքով՝ ֆտալատները թափանցում են սննդի մեջ, իսկ հետո՝ նաեւ մարդու օրգանիզմ պլաստիկից, որն օգտագործվում է փաթեթավորման համար։ Նրանք պնդում են, որ ֆտալատների պարունակությունը կարող է շատ բարձր լինել ինչպես պատրաստի սննդի փաթեթներում, այնպես էլ խոհարարների ձեռնոցներում։
Ֆտալատները հայտնի են նրանով, որ բացասաբար են ազդում կանանց պտղաբերության, վրա, խախտում են էնդոկրին համակարգի աշխատանքը եւ խափանում օրգանիզմի՝ վերարտադրողական հորմոնների մակարդակը կարգավորող ունակությունը։


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...