2040 թվականին մարդկության մեծամասնությունը կսնվի արհեստական մսով
Արհեստական միսը ի հայտ է եկել շուկայում բոլորովին վերջերս, սակայն դրա պահանջարկն արագորեն աճում է: Սպառողներին գրավում է սթեյքեր եւ համբուրգերներ ուտելու հնարավորությունն առանց խղճի խայթ զգալու կենդանիների հետ ոչ էթիկական վերաբերմունքի ու ջերմոցային գազերի արտանետումների հետեւանքով, հաղորդում է Hightech+-ը:
Համաձայն A.T. Kearney խորհրդատվական ընկերության հաշվետվության՝ այդ միտումը կհանգեցնի նրան, որ արդեն 20 տարի անց մսի համաշխարհային շուկայի 60 տոկոսը կկազմեն դրա բուսական անալոգներն ու սրվակներում ստեղծված միսը:
Արդեն այսօր այնպիսի ընկերությունները, ինչպիսիք են Beyond Meat-ը, Just Food-ն ու Impossible Foods-ն առաջարկում են ապրանքներ, որոնց անհնար է տարբերել իսկական մսից, սակայն դրանք ունեն բուսական ծագում: Դրանց նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում ոչ միայն սովորական գնորդները, այլ նաեւ ներդրողները, որոնք կատարել են բուսական մսի արդյունաբերության մեջ շուրջ 1 մլրդ դոլարի ներդրում, նշում է Inhabitat-ը:
Փորձասրվակներում ստեղծված միսը դեռեւս պատրաստ չէ ներկայանալ շուկային, սակայն երբ դա տեղի ունենա, սպառողներն արագորեն կփորձեն այն, համոզված են վերլուծաբանները: Դրա պատճառն այն է, որ այդպիսի արտադրանքը տեսականորեն թույլ է տալիս կրկնօրինակել իսկական մսի համն ու կառուցվածքն ավելի լավ, քան բուսական անալոգները:
Իսկական մսի շուկայի ծավալները ներկայումս կազմում են տրիլիոնավոր դոլարներ, իսկ դա նշանակում է, որ դեռեւս ավանդական արտադրողները կարող են չանհանգստանալ եկամուտների անկման համար: Այդուհանդերձ, ավելանում են մարդիկ, որոնք դիտարկում են անասնաբուծությունն ու մսի արդյունաբերությունը որպես ավելորդ չարիք: Դա նշանակում է, որ արհեստական մսի հաղթանակը սովորականի նկատմամբ միայն ժամանակի հարց է:


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին