«Եսասեր եմ, փառասեր չեմ».Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 100-ամյա ուսուցչուհին երախտագիտության մեդալ է ստացել
Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի 100-ամյա ուսուցչուհին երախտագիտության մեդալ է ստացել։
Մարիամ Տոնյանը դպրոցում հարմոնիայի ուսուցչուհի է աշխատում է հիմնադրման օրից` 1938-ից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրել է, որ Հանրապետության նախագահին միջնորդություն է ներկայացրել՝ տիկին Տոնոյանին երախտագիտության մեդալով պարգեւատրելու մասին։
«Եսասեր եմ, բայց փառասեր չեմ: Վաստակավոր ուսուցչի կոչումը, վետերանի կոչումը իրենք իրենց եկել են: Կտան՝ կտան, չեն տա՝ չեն տա»,-ասել է նա: Մարիամ Տոնյանը հիշում է իր հայտնի սաներին՝ Մեդեա Աբրահամյան, Ժան Տեր-Մերկերյան եւ այլն:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նշենք, որ NEWS.am-ը նախորդ տարի Մարիամ Տոնյանի մասին պատմող ռեպորտաժ էր պատրաստել: Տիկին Մարիամը 3 երեխա, 7 թոռ, 12 ծոռ և 1 թոռան թոռ ունի. բոլորն էլ սերտորեն կապված են երաժշտական աշխարհի հետ: Ռեպորտաժում նա հպարտությամբ հերթով պատմում է երեխաների, թոռների եւ ծոռների հասած հաջողությունների մասին:


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...