Շիրակի պետհամալսարանի պատասխանը Արայիկ Հարությունյանին
Շիրակի պետական համալսարանի գիտական խորհուրդն արձագանքել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում արված հայտարարությանը։
«Ի պատասխան Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ա. Հարությունյանի՝ 12.06.2019թ. ԱԺ-ում՝ հանձնաժողովների համատեղ նիստում արված հայտարարության՝ ՇՊՀ-ի հանրույթը կոչ է անում.
Հարգելի՞ պարոն նախարար, ՇՊՀ-ի վերաբերյալ Ձեզ ներկայացված տեղեկատվությունը կողմնակալ է եւ ընտրողական: ՇՊՀ-ն այսօր ապրում է իր բնականոն կյանքով: Այս տարի նշելու ենք մեր բուհի 85-ամյակը եւ այսուհետ ընդունելով ժամանակի մարտահրավերները՝ հաստատակամ կերպով Ձեզ հետ նշելու ենք նաեւ բուհի 90-ամյակը:
Ներկայացվող բարոյահոգեբանական լարված մթնոլորտը վատ ղեկավարման եւ իրականացվող նպատակադիր քաղաքականության հետեւանք է, որին երկար ժամանակ չէինք ուզում հավատալ: Որոշ ուժերի հեռահար հավակնությունների եւ հուսահատ ճիգերի գործադրման արդյունքում բուհի ճակատագիրը զոհասեղանին դնելը Շիրակի մարզի եւ Գյումրի քաղաքի համար կունենա կործանարար հետեւանքներ:
Ակնհայտ է, որ ՀՀ կրթական համակարգը կարոտ է բարեփոխումների, բայց նման վերաբերմունքն աշխատակիցների, սովորողների եւ 85-ամյա պատմություն ունեցող բուհի նկատմամբ պարզապես չի կարող նպաստել բուհի հետագա զարգացմանը:
Լիահույս ենք Ձեր պետական մտածողության եւ կամքի դրսեւորմանը. բուհի դերակատարությունը մեծ է մարզի զարգացման գործում եւ նախարարության ջանքերով եւս կարժեւորվի այն՝ Շիրակի մարզը չտանելով ծերացման»,–նշված է ՇՊՏ գիտխորհրդի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը մարզային բուհերի, մասնավորապես Շիրակի պետական համալսարանի մասին խոսելիս, նշել էր. «Շիրակի պետական համալսարանը գտնվում է շատ վատ վիճակում, ոչ թե ֆինանսական, այլ բարոյահոգեբանական, այստեղ ակադեմիզմ է, որովհետեւ ձեւավորվել են փոքրիկ խմբակներ, որոնք առաջնորդվում են իրենց շահերով, եթե այս իրավիճակը շարունակվի այսպես, մենք հարց կդնենք բուհի կամ լուծարման կամ միավորումների, որի արդյունքում կձեւավորվի խորհուրդ, հարցն այսպես լուծվի: Այսինքն` իրենք պետք է ջանք գործադրեն, որպեսզի իրավիճակը շտկվի եւ բարդությունները, որ կան բուհում, կապված չեն ֆինանսական հարցերի հետ, այլ խմբակների՝ միմյանց հետ պայքարի հետ է կապված»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին