Ինչո՞ւ չի կարելի քնել՝ հեռուստացույցը միացրած թողնելով
Մարդիկ, ովքեր հեռուստացույցը քնելիս միացրած են թողնում կամ քնում են արհեստական լուսավորության ներքո, հաճախ են տառապում ավելորդ քաշով եւ ճարպակալման խնդրով: Այս մասին ասվում է ԱՄՆ Առողջության ազգային ինստիտուտի նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է JAMA Internal Medicine ամսագրում:
Հետազոտության շրջանակում մասնագետները վերլուծել են 43 722 կանանց տվյալները, որոնք ստացվել են Sister Study հետազոտության ընթացքում, որն էլ իր հերթին ուսումնասիրել է կրծքագեղձի քաղցկեղի եւ այլ հիվանդությունների ռիսկի գործոնները: Մասնակիցները եղել են 35-74 տարեկան, նրանք չեն տառապել քաղցկեղով կամ սրտի հիվանդություններ չեն ունեցել, նրանցից ոչ մեկ չի աշխատել գիշերային ժամերին: Բացի այդ, նրանք պատասխանել են այն հարցին, թե ինչ լուսավորության ներքո են քնում:
Պարզվել է, որ կանայք, ովքեր քնել են հեռուստացույցը միացրած վիճակում կամ լույսի այլ աղբյուրի ներքո, առնվազն 5 կգ քաշ են հավաքել 5 տարվա ընթացքում՝ ի տարբերություն նրանց, ովքեր քնել են մթության մեջ: Իսկ ճարպակալման ռիսկ է առաջացել նրանց մոտ, ովքեր չեն անջատել հեռուստացույցը կամ լույսը:
«Էվոլյուցիոն տեսանկյունից մենք պետք է քնենք գիշերը, մութ վայրում: Դա չափազանց կարեւոր է»,- պնդում է հետազոտության հեղինակ Դեյլ Սանդլերը:
Գիտնականների խոսքով՝ լույսի եւ մթության ազդեցությունը նպաստում է նյութափոխանակությանը, քնի հորմոններին, զարկերակային ճնշմանն ու մարդու օրգանիզմի այլ գործառույթներին:
Հեղինակները պնդում են, որ տղամարդկանց մոտ կարելի է նույն արդյունքները սպասել, սակայն այդ հետազոտությանը տղամարդիկ չեն մասնակցել:


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին