Դու գործ տվո՞ղ ես. երթուղայինի սկանդալային տեսանյութի հեղինակը՝ միջադեպի մասին. (տեսանյութ)
SHANTNEWS.am-ը զրուցել է համացանցում տարածված տեսանյութում երթուղային տաքսու վարորդի հետ վիճաբանած Անի Խաչատրյանի հետ:
Նա պատմել է, որ սկզբում խնդրել է վարորդին հանգցնել ծխախոտը: Նա նշում է, որ հաճախ են լինում դեպքեր, երբ ինքը վարորդներին խնդրում է հանգցնել ծխախոտը, այսքան ժամանակ նման արձագանքի չի արժանացել՝ բոլորն էլ հանգցրել են:
«Ինձ ասաց` չէ, չեմ կարա ու ես սկզբում չլսեցի, թե ինչ պատասխանեց: Հետո նկատեցի, որ չի հանգցրել ու կողքիս կնոջը հարցրի, թե չի հանգցնում սիգարետը, ո՞նց կարելի է չհանգցնել, չէ՞ որ չի թույլատրվում: Այդ կինն ինձ պատասխանում է, թե դե, եսիմ, երևի չի ուզում հանգցնել»,- պատմեց Անի Խաչատրյանը:
Նա հիշեցրել է վարորդին, որ մեքենան անձնական մեքենա չէ ու անձնական տարածք չէ: Այդ խոսքերից հետո վարորդը կանգնեցրել է երթուղայինը և աղջկան ստիպել է իջնել: Անին այդ պահին նկատել է, որ վարորդը շատ ագրեսիվ է իրեն դրսևորել և դրա համար տեսախցիկով սկսել է նկարահանել:
Մյուս ուղևորները սկսել են պաշտպանել վարորդին:
«Դե, լավ, դե հիմա ծխում ա, դու գործ տվո՞ղ ես: Դե, տաքարյուն տղամարդ է»,- ասել են մյուս ուղևորները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ