Որքա՞ն է պետք մարզվել, որ մարմինը սկսի այրել ճարպային պաշարները
Մարդը որքա՞ն պետք է մարզվի, որ մարմինը սկսի էներգիա ստանալ սեփական ճարպային պաշարներից: Այս հարցը որոշել է պարզել Դյուկի համալսարանից Հերման Պոնտցերի ղեկավարած մարդաբանների խումբը:
Նրանք որոշել են մարդու ֆիզիկական դիմացկունության սահմանը, որին հասնելով մարմինը սկսում է էներգիա վերցնել ճարպային պաշարներից: Հետազոտության հիմքում BMR (basal metabolic rate – բազալ մետաբոլիզմի ցուցանիշը) ցուցանիշի չափումն է: Սա օրգանիզմում նյութափոխանակության հիմնական ցուցանիշն է, որը ցույց է տալիս հանգստի վիճակում մարդու ծախսած էներգիայի քանակությունը:
Ինչպես է հաշվարկվում BMR-ն.
Կանանց համար. BMR = (10 × քաշը կգ-ով) + (6.25 × հասակը սմ-ով) – (5 × տարիքը տարիներով) – 161
Տղամարդկանց համար. BMR = (10 × քաշը կգ-ով) + (6.25 × հասակը սմ-ով) – (5 × տարիքը տարիներով) + 5:
Գիտնականների խումբը փորձ է անցկացրել մարզիկների մասնակցությամբ. 20 շաբաթ 5 տղամարդ եւ մեկ կին մասնակցել են մարաթոնյան վազքի՝ հաղթահարելով ընդհանուր 4957 կմ: Մասնագետները մարզիկների BMR-ն գրանցել են մինչեւ վազքը եւ մարաթոնի ժամանակ: Պարզվել է, որ անընդհատ ծանրաբեռնվածության մոտ 20 օրվանից հետո էներգիայի ծախսը հասել է 2,5 BMR նիշին:
Գիտնականների խոսքով՝ մարդու մարմինը կարող է կալորիաներն ավելի արագ այրել, քան 2,5×BMR: Պոնտցերը բացատրել է, որ 2,5 BMR-ն հավասար է այրված 4000 կալորիային: Սակայն կարճաժամկետ հատվածում կալորիաների այրումը կարող է մեծանալ:
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության մի քանի ժամվա ընթացքում BMR-ն մինչեւ 5 անգամ մեծանում է, որից հետո հավասարվում է:
Երկարատեւ ծանրաբեռնվածության ֆոնին նյութափոխանակության 2,5 BMR ցուցանիշի դեպքում մարմինը սկսում է կալորիաներն ավելի արագ այրել, քան կարող է սնունդով էներգիա ստանալ: Այդ ժամանակ օրգանիզմը սկսում է էներգիա վերցնել ճարպային պաշարներից: Գիտնականների խոսքով՝ սա էլ հենց դիմացկունության սահմանն է:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...