Կոտայքի մարզպետն անձամբ է վերահսկում ընտրատեղամասերը (տեսանյութ)
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը տեղամասերը բացվելուն պես շրջում էր Աբովյան քաղաքի տարբեր տեղամասերով՝ հասկանալու համար «հաստավզերի» կուտակումներ չկան և արդյոք ոստիկանությունը պատշաճ կատարում է իր աշխատանքը: Պետրոսյանին հանդիպեցինք 29/02 ընտրատեղամասի մոտ: Նա մոտեցավ ոստիկաններից ճշտեց ամեն ինչ նորմալ է, թե ոչ և առանց տեղամաս մտնելու հեռացավ:
Պետրոսյանը նաև նշեց որ առավոտից երկու ահազանգ է ստացել, որ ընտրողները լուսանկարում են քվեաթերթիկները և ինքը այս տեղամասերում հանձնարարություն է տվել զբաղվել դրանով, քանի որ քվեաթերթիկ նկարելը քրեորեն պատժելի արարք է: Հարցին ինչու են նկարում քվեաթերթիկը, Պետրոսյանը նշեց. «Լուսանկարում են՝ տերերին ապացուցելու համար, որ քվեարկել են իրենց ուզած թեկնածուի օգտին»:
Ի պատասխան «Առաջին լրատվական»-ի այն հարցին՝ արդյոք այս այցերը յուրօրինակ ճնշում չեն կարող համարվել ընտրությունների վրա՝ մարզպետը բացասական պատասխան տվեց, ասաց որ ինքն ընդամենը այս բակում է ապրում և փորձում է հասկանալ արդյոք իրավիճակը վերահսկելի է:
Պետրոսյանը անդրադարձավ նաև երեկվա միջադեպին, նշեց որ ամբողջ ծավալով քննություն է գնում և առայժմ զերծ կմնա ինչ-որ անուններ հնչեցնել: Նա կրկին հիշեցրեց, որ այս ընտրությունները հնի ու նորի պայքար են և միանշանակ հաղթելու է նորը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ