«Նախարարության եւ պարոն Զեյնալյանի հետ կապված «Իմ քայլում» մտահոգություններ կային». Լիլիթ Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավոր Լիլիթ Մակունցը չգիտի, թե որն է Արտակ Զեյնալյանի՝ Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարական տալու դրդապատճառը, բայց կարծում է, որ Արտակ Զեյնալյանն ինքը պետք է ներկայացնի այն: «Հերքում եմ, որ երեկ «Իմ քայլը» խմբակցության նիստում պարոն Զեյնալյանի հետ կապված հարց է քննարկվել: Նման բան չկա»,-ասաց Լիլիթ Մակունցը:
Հարցին՝ խմբակցությունը դժգո՞հ էր Արտակ Զեյնալյանի աշխատանքից», նա այսպես արձագանքեց. «Նախարարության եւ պարոն Զեյնալյանի հետ կապված խմբակցությունում, այո, որոշակի մտահոգություններ եւ անհանգստություններ հնչել են՝ առանձին աշխատանքների, դատաիրավական համակարգում բարեփոխումների հետ կապված: Այդ մտահոգությունները հնչել են քաղաքացիների՝ լայնածավալ գործողությունից հետո (նկատի ունի դատարանների շրջափակումը.-խմբ.)»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ