Գիտնականներին հաջողվել է որոշել ընկույզի ծագումը
Juglans ընտանիքը, որին պատկանում են ընկույզները, առաջացել է Հյուսիսային Ամերիկայի տարածքում, սակայն Juglans regia տեսակը, այսինքն հենց ընկույզը, առաջացել է Եվրոպայում, հաղորդում է «Planet-today»-ը:
«Մոտ 35-45 միլիոն տարի առաջ Juglans ընտանիքի ներկայացուցիչները բաժանվել են երկու գծի եւ Հյուսիսային Ամերիկայից Եվրասիայում հայտնվել: Ընկույզը, որի ծագումը մեզ ամենից շատ էր հետաքրքրում, Եվրոպայում հայտնվել է մոտ 3.5 մլն տարի առաջ», —ասում են միջազգային հետազոտական նախագծից գիտնականները, որի շրջանակում հաջողվել է պարզել Juglans regia-ի ծագումը:
ԱՄՆ-ից, Գերմանիայից եւ Չինաստանից գենետիկաբանները Molecular Biology and Evolution-ում հոդված են հրապարակել, որում պատմել են ընկույզի հիբրիդոգեն եվրոպական ծագման մասին:
Juglans-ը ներառում է 22 տեսակի ընկույզ, սա մասնավորապես Juglans nigra սեւ ընկույզներն են, գորշ ընկույզները Juglans cinerea, ինչպես նաեւ սննդային արդյունաբերության համար ամենաարժեքավոր տեսակը՝ Juglans regia-ն:
Վերջինիս ծագումը մինչեւ վերջերս հանելուկ էր:
«Մեզ հաջողվել է հասկանալ ընկույզների բարդ գենետիկական կապերը: Դրա համար մենք իրականացրել ենք տարբեր ընկույզի ծառերի 8 տասնյակ գենոմների հաջորդականություն են իրակացրել եւ պարզել ենք, որ ընկույզը սեւ եւ գորշ ընկույզների հիբրիդ է», — նշում են հետազոտողները:


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...