Օպերատիվ ծառայող ունենք, որ բացի աշխատավարձից, մեկ ամսում իր 1,6 մլն դրամ պարգեւավճար է ստացել. Օսիպյան
Ծանր, առանձնապես ծանր հանցատեսակներ կան, որոնց բացահայտման դեպքում տրվում է լրացուցիչ, հավելյալ պարգեւավճար: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում 2018-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ոստիկանապետ վալերի Օսիպյանը:
Նրա խոսքով, ոստիկանությունում օպերատիվ ծառայող կա, որ բացի աշխատավարձից, մեկ ամսվա կտրվածքով իր բացահայտումներով վաստակել է 1,6 մլն դրամ. «Դրան գումարվում է մոտ 300 հազար դրամ աշխատավարձը, եւ մոտ 2 մլն դրամ աշխատավարձ է ստացել»,-ասաց Օսիպյանը:
Նա նշեց, որ 8-ժամյա աշխատանքից դուրս աշխատելու համար հավելավճար ոչ բոլորն են ստանում. «Ծառայող կա տուն ես ուղարկում՝ չի գնում: Ինքն իր նախաձեռնությամբ մնում եւ ծառայում է հանուն Հայաստանի Հանրապետության»:
Օսիպյանը համաձայնեց տեսակետին, որ օպերատիվ աշխատակիցների աշխատավարձը բարձրանա. «Բայց մենք մոտիվացրել ենք, բոլոր պայմանները ստեղծել ենք: Եթե օպերատիվ աշխատակիցնը օպերատիվ տեղեկություններ բերի, ես սիրով այդ անձին կպարգեւատրեմ: Ապրիլից այս կողմ արդեն 108 ծառայող այս ձեւաչափով պարգեւատրվել է»,-ասաց ոստիկանապետը՝ հավելելով, որ նույն ծառայողը օրական կարող է մի քանի անգամ պարգեւատրվել, սահմանափակում չկա:
«Անգամ կին ծառայող է եղել, որ հետախուզական տեղեկություն է բերել, խրախուսել ենք»,-ասաց նա:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները