Ստեղծվել է ազնվամորի հավաքող ռոբոտ (տեսանյութ)
Ռոբոտները կարող են փոխարինել մարդկանց շատ ոլորտներում եւ, առաջին հերթին, նրանք օգտակար են այնտեղ, որտեղ անհրաժեշտ է մեխանիկական ոչ որակյալ աշխատանք։ Հաշվի առնելով տեխնոլոգիաների զարգացումը՝ ֆերմերները ավելի հաճախ են հետաքրքրվում ռոբոտատեխնիկայի օգտագործման հնարավորությամբ. դա թույլ կտար խնայել աշխատուժ։ Խնդիրներից մեկի լուծումն առաջարկել է Fieldwork Robotics ընկերությունը՝ հիմնված Պլիմուտի համալսարանի պրոֆեսոր Մարտին Սթոենլենի կողմից, տեղեկացնում է Nat-geo-ն։
Նրա ղեկավարությամբ ինժեներները ստեղծել են ռոբոտ, որը կարող է ազնվամորի եւ մոշ հավաքել՝ չվնասելով փափուկ պտուղներն ու տեսակավորելով խակերը։ Վերջերս իրականացվել են նոր սարքի փորձարկումները։
Ռոբոտի բարձրությունը 1,8 մետր է։ Այն ունի տվիչներ եւ 3D տեսախցիկներ, ինչը թույլ է տալիս գնահատել պտղի հասունությունը։ Փափուկ բարձիկների օգնությամբ սարքը զգուշությամբ պոկում է պտուղը թփից եւ դնում զամբյուղի մեջ։ Ներկա պահին մեկ պտղի հավաքումը տեւում է մոտ մեկ րոպե, բայց թեստերից հետո ռոբոտը այնպես կփոփոխվի, որ վերջնարդյունքում կկարողանա անընդհատ աշխատել 20 ժամ՝ հավաքելով մոտ 25 հազար պտուղ։
Սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել հաջորդ տարի։ Դրանք վարձով կտրվեն ֆերմերներին, ինչը շահավետ կլինի երկու կողմերին։ Մարդը ութժամյա աշխատանքի ընթացքում հավաքում է մոտ 15 հազար պտուղ, ընդ որում՝ Եվրոպայում սեզոնային աշխատողների պակաս կա։


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...