Խնձորենիներն «ընտանի» են դարձրել ոչ թե մարդիկ, այլ արջերն ու մեղուները. գիտնականներ
Խնձորենիների «սելեկցիոներները» ոչ թե հին Չինաստանի ու Ղազախստանի բնակիչներն են, ինչպես ընդունված էր կարծել մինչեւ հիմա, այլ արջերն ու մեղուները, որոնք խնձորենիների պտուղներն ուտում էին ու փոշոտում դրանք Ասիայում մարդկանց հայտնվելուց շատ առաջ։
Խնձորենիների ընտանիացման գործընթացին վերաբերող նյութը, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, լույս է տեսել Frontiers in Plant Science պարբերականի էջերում։
«Ծառերը հենց այնպես չէ, որ մրգեր են տալիս, այլ որպեսզի նրանք ավելի արդյունավետ տարածեն իրենց սերմերը։ Այսինքն, եթե մենք ցանկանում ենք ուսումնասիրել մրգատու ծառերի էվոլյուցիան, ապա մենք պետք է կենտրոնանանք այն էակների վրա, որոնք միրգ են ուտում»,- ասում է Ենի Մարդկության պատմության ուսումնասիրման ինստիտուտի աշխատակից Ռոբերտ Շպենգլերը։
Խնձորենիները, ինչպես կարծում են գիտնականները, «ընտանի» են դարձել բավական ուշ՝ մոտ չորս հազար տարի առաջ։ Եթե հավատանք Հին Հունաստանի ժամանակագրություններին, ապա խնձորենիները «ընտանի» է դարձրել ինքը՝ Ալեքսանդր Մակեդոնացին, որը մրգատու ծառերը (ավելի ճիշտ՝ գաճաճ խնձորենիների տնկիները) բերել էր Սոգդիանայից։
Ժամանակակից հետազոտությունները մատնանշում են, որ մշակված խնձորենիները առաջ են եկել իրենց վայրի նախնիների ոչ թե մեկ, այլ առնվազն չորս տեսակից։ Բայց ինչպե՞ս են կարողացել հնագույն սելեկցիոներները խաչասերել դրանք։
«Ամեն բան իր տեղն է ընկնում, երբ հիշում ես, որ ամենաառաջին սելեկցիոներները եղել են ոչ թե մարդիկ, այլ կենդանիները եւ միջատները, մասնավորապես՝ արջերն ու մեղուները։ Մենք բոլոր հիմքերն ունենք կարծելու, որ կարեւոր դեր խնձորենիների նախնիների տարածման գործում խաղացել են անհետացած հսկա արջերը։ Եվ հետո արդեն սելեկցիայով սկսել են զբաղվել մարդիկ»,- նշում է Շպենգլերը։


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...