Բարձր սոցիալական դասերի մարդիկ հակված են գերագնահատել իրենց կարողությունները. գիտնականներ
Սոցիալական դասը, որին պատկանում է մարդը, ազդում է նրա ինքնավստահության մակարդակի վրա։ Ամերիկայի Միացյալ Նահանգների գիտնականներն ասում են, որ բարձր սոցիալական դասերի ներկայացուցիչները ավելի հաճախ են հակված գերագնահատել իրենց կարողությունները, տեղեկացնում է Planet-today-ը։
«Մարդիկ, ովքեր ծնվել են սոցիալապես ավելի բարձր կարգավիճակ ունեցող ընտանիքներում, հաճախ միանգամայն անկեղծ հավատում են, որ ինչ-որ արտասովոր կարողություններ ունեն, որոնք անհասանելի են մյուսներին։ Մենք որոշեցինք պարզել, թե որքանով է նկատելի այդ արդյունքը, եւ փորձնական հետազոտություններ անցկացրինք»,- ասում են Վիրջինիայի համալսարանի աշխատակիցները։
Ամերիկացի գիտնականներն ավելի ճիշտ ոչ թե մեկ, այլ միանգամից չորս հետազոտություն են կատարել, որոնց արդյունքներով պարզել են, թե ինչպես է դրսեւորվում բարձր սոցիալական դասերի ներկայացուցիչների չափից ավելի ինքնավստահությունը։
Հետազոտությանը մասնակցել է 150 հազար մարդ Մեքսիկայի փոքր ձեռնարկությունների սեփականատերերից, որոնք դիմել են ֆինանսական հաստատություններ վարկեր ստանալու համար։ Փորձի մասնակիցների սոցիալական կարգավիճակը պարզելու համար գիտնականները հավաքել եւ ուսումնասիրել են նրանց եկամուտների, կրթության եւ այլ գործոնների մասին տվյալներ։ Տվյալների հավաքումը քողարկված է եղել վարկերի ստացման փուլերի ընթացքում։
«Համեմատելով թեստավորման արդյունքները, որոնք անցել են մասնակիցները, մենք պարզել ենք բավական հետաքրքիր հարաբերակցություն։ Բարձր եկամուտներ եւ լավ կրթություն, համապատասխանաբար՝ սոցիալական կարգավիճակի ավելի բարձր աստիճան ունեցող մարդիկ մյուսներից ավելի հաճախ են գերագնահատել իրենց կարողությունները։ Սեփական կարողության գերագնահատման հակումը բավական վտանգավոր բան է»,- նշում են հետազոտության հեղինակները։


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...