Հայտնաբերվել է 2018-ի ապրիլին Էջմիածնի հրապարակում ԵԿՄ տեղի կառույցի փոխնախագահի սպանությունը կատարողը
Մայիսի 22-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տվյալները քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության եւ Քանաքեռ-Զեյթունի բաժնի գործընկերների հետ իրացնելով, հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել սպանության մեղադրանքով հետախուզվող 52-ամյա մի տղամարդու։
Ոստիկանությունից հայտնում են, որ Էջմիածնում հաշվառված տղամարդը հետախուզվում էր անցած տարվա հունիսի 7-ից, խափանման միջոցը՝ կալանք։
Դեպքը տեղի էր ունեցել 2018 թվականի ապրիլի 23-ին Էջմիածնի Կենտրոնական հրապարակում։ Կոմիտասի հուշարձանի մոտ ծագած վեճի ընթացքում 52-ամյա տղամարդը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով հարվածել էր Էջմիածնի մի բնակչի նրա կրծքավանդակին։ Հիվանդանոց տեղափոխված տղամարդը դեպքից երեք ժամ հետո մահացել էր։ Հարուցվել էր քրեական գործ սպանության հատկանիշներով։ Անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով դեպքի մի շարք հանգամանքներ պարզելուց հետո որոշում էր կայացվել 52-ամյա տղամարդուն ներգրավել որպես մեղադրյալ եւ հայտարարել հետախուզում։
Հայտնաբերված հետախուզվողին ոստիկանները ներկայացրել են դեպքի նախաքննությունը վարող Վաղարշապատի քննչական բաժին։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ խոսքը ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանի սպանության մասին է: Նախկինում նա եղել է նաև քաղաքի մշակույթի տան տնօրենը: Նախնական տեղեկություններով Նվեր Հովհաննիսյանի և ցուցարարներից մեկի միջև վեճ է եղել, վերջինս էլ դանակով հարվածել է:


















































Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ
Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նախատոնական օրերին Պարեկային ծառայությունը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում խոշոր առևտրի կե...
Մարդկանց մի մասը գոռում է Վեհափառ, մի մասը՝ հեռացիր (տեսանյութ)
Ղարաբաղի ժողովուրդը ոչինչ չի շահի Ղարաբաղ վերադառնալուց․ Նիկոլ Փաշինյան