Նյու Յորքը մինչեւ 2100 թվականը ջրասույզ կլինի
Սառցադաշտերի հալվելու պատճառով համաշխարհային օվկիանոսը կարղ է մինչեւ 2100 թվականը 2 մ բարձրանալ եւ դա առափնյա քաղաքների, այդ թվում Նյու Յորքի ջրածածկման պատճառ կդառնա, հաղորդում է Americaru-ն:
Առաջատար փորձագետները պնդում են, որ գլոբալ տաքացման պատճառով ծովերի մակարդակի բարձրացմանը զուգընթաց վատագույն դեպքում ԱՄՆ-ի առափնյա քաղաքների մեծ մասը արդեն հարյուրամյակի վերջում կարող է ամբողջությամբ անհետանալ:
Եթե կլիմայի փոփոխությունները չհաջողվի վերահսկվել, ծովի մակարդակը 2 մետր կբարձրանա, նման եզրակացության է եկել 22 առաջատար գիտնականներից կազմված խումբը՝ օգտագործելով աշխարհի բեւեռային շրջաններում սառույցի հալումը չափելու նոր մեթոդները:
Ծովի մակարդակի բարձրացման հիմնական պատճառ կլինի Գրենլանդիայում եւ Անտարկտիդայում հսկա սառցաշերտերի շարունակական հալումը:
New Scientist-ի տվյալներով, նոր արդյունքները կրկնակի գերազանցում են ՄԱԿ-ի Կլիմայի հարցով փորձագիտական խմբի վերջին հիմնական զեկույցում ներկայացված վերին սահմանը:


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...