Հայաստանի միջազգային հեղինակությանը մեջքից ուղիղ հարված էր. Զոհրաբյանը՝ դատարանների շրջափակման մասին (տեսանյութ)
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է երեկ տեղի ունեցած դատարանների շրջափակման դեպքին և Նիկոլ Փաշինյանի ելույթին: Զոհրաբյանը համակարծիք է Փաշինյանի հետ այն հարցում, որ ՀՀ դատաիրավական համակարգը լուրջ հեղափոխական փոփոխությունների կարիք ունի, բայց դատարանները շրջափակելու կոչն անընդունելի իր և ԲՀԿ-ի համար.
«Բայց այն հակասահմանադրական կոչը, որ արվեց՝ շրջափակել դատարանները, ես նորից կրկնում եմ, և´ մեր հայտարարության մեջ նշված էր, որ մենք դա համարում ենք հակասահմանադրական կոչ, մենք դա համարում ենք Հայաստանի միջազգային հեղինակությանը մեջքից ուղիղ հարված, և պատահական չէ, որ միջազգային կազմակերպությունները բավականին կոշտ գնահատական տվեցին տեղի ունեցածին»,- ասել է Զոհրաբյանը:
Պատգամավորը նաև նշեց, որ դատարանների շրջափակման ժամանակ ոստիկաններն անգործության մեջ էին, և երբ դատավորը փորձում էր մտնել դատարանի շենք, ու ցուցարարները դրան բուռն արձագանքեցին, այդ ժամանակ ոստիկանները պարզապես կանգնած նայում էին ու չէին միջամտում:
«Վալերի՛յ Օսիպյան, դուք ձեր տեղում չեք»,- ասել է Զոհրաբյանը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները