Սերժ Սարգսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Գագիկ Հարությունյանը կհարցաքննվեն
Մարտի 1-ի գործով մեղադրող կողմը դատակոչել է ավելի քան 800 հոգուց բաղկացած ցուցակ, այս անձինք հանդես կգան որպես վկա։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։
Պաշտպանի փոխանցմամբ՝ Լեւոն Տեր–Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանը պաշտպանական կողմի ներկայացրած դատակոչման ենթակա անձանց ցուցակում ներառված չեն, սակայն ներկայացված են մեղադրող կողմի ցուցակում։
«Մենք ներկայացրել ենք մոտ 10 հոգուց բաղկացած ցուցակ, որը վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորներին, կա նաեւ Գագիկ Հարությունյանը, ցուցակում է նաև Սամվել Մայրապետյանը, Միքայել Հարությունյանը։ Այս պահին մեղադրող կողմը դատակոչել է ավելի քան 800 հոգուց բաղկացած ցուցակ»,- նշեց նա՝ կարծիք հայտնելով, որ վկաները կարող են 4 տարում քննվել։
Ալումյանը, պատասխանելով հարցին, թե ինչու են դատակոչել ՍԴ դատավորներին, ասաց. «Պարոն Քոչարյանի մեղադրանքի մեջ, ի թիվս այլի, կա դրույթ, որ այդ ժամանակ ճնշում է եղել Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ: Ընդ որում, չի մասնավորեցվում՝ ինչպե՞ս է եղել ճնշումը, ո՞ր դատավորի նկատմամբ, և ՍԴ բոլոր դատավորներից անհասկանալի սկզբունքով ընտրվել է երկու դատավոր, երկուսն էլ հերքել են իրենց նկատմամբ ճնշումը։ Մենք միջնորդել ենք և դատարանում պատրաստվում ենք պնդել, որ պետք է հրավիրվեն ՍԴ մյուս դատավորները, որ հասկանանք՝ ի՞նչ ճնշումներ են եղել և ինչպե՞ս են դրանք արտահայտվել»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կա՞ մեղադրող կամ պաշտպանող կողմի ցուցակում, որին ի պատասխան պաշտպանը բացասական պատասխան տվեց, սակայն չբացառաեց, որ հրավիրեն նաև նրան։ «Ցուցակում նա առայժմ չկա, եթե որոշենք, որ ինչ–որ տվյալներ կա, որ ցանկանում ենք պարոն Փաշինյանից ստանալ դատարանում, կմիջնորդենք, որ ինքը ևս դատակոչվի»։


















































Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ
Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նախատոնական օրերին Պարեկային ծառայությունը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում խոշոր առևտրի կե...
Մարդկանց մի մասը գոռում է Վեհափառ, մի մասը՝ հեռացիր (տեսանյութ)
Ղարաբաղի ժողովուրդը ոչինչ չի շահի Ղարաբաղ վերադառնալուց․ Նիկոլ Փաշինյան