Խոշոր չափերով կաշառք ստանալու պահին ՍԱՊԾ բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել. ԱԱԾ (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու հերթական դեպքը, տեղեկացնում է ԱԱԾ կայքը:
Ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետը շահադիտական նպատակներով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, մի քանի հազար գլուխ ոչխար Կատար արտահանելու սերտիֆիկատներ տրամադրելուց հետո, առևտրային կազմակերպության ներկայացուցչից որպես կաշառք ստացել է խոշոր չափերով գումար, որի մի մասը՝ 2019 թվականի ապրիլին, մյուս մասը՝ մայիսի 7-ին: Կաշառքի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, գումարի երկրորդ մասը ստանալու պահին կաշառք տվողն ու ստացողը բռնվել և բերման են ենթարկվել:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Կաշառքի գումարը ստացած անձը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


















































Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նախատոնական օրերին Պարեկային ծառայությունը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում խոշոր առևտրի կե...
Ղարաբաղի ժողովուրդը ոչինչ չի շահի Ղարաբաղ վերադառնալուց․ Նիկոլ Փաշինյան
Մարդկանց մի մասը գոռում է Վեհափառ, մի մասը՝ հեռացիր (տեսանյութ)