Շատ շատերին եմ կարոտում․ Սերժ Սարգսյանի հարցազրույցը
Սենտիմենտալություն չլինի, բայց առաջին հերթին կարոտում եմ այն տղաներին, որոնք մեր գոյամարտի ընթացքում զոհվել են։ Այս մասին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ մայիսի 9-ին, ասաց Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ հիշելով Արցախյան պատերազմի մարտական ընկերներին։
«Սենտիմենտալություն չլինի, բայց ես առաջին հերթին կարոտում եմ այն տղաներին, որոնք մեր գոյամարտի ընթացքում զոհվել են։ Ես շատ եմ կարոտում Վազգենին, իհարկե Ավոյին, որ շատ ավելի հայտնի է որպես Մոնթե Մելքոնյան, կարոտում եմ «ասկոլկային»՝ Աշոտին, Յուրային, կարոտում եմ Նորիկին՝ Մարտակերտի հրամանատարին, կարոտում եմ Դուշման Վարդանին, կարոտում եմ Լյովային, շատ շատերին եմ կարոտում։ Եվ այս մի քանի օրերի ընթացքում ես կաշխատեմ այցելել մեր տղաների շիրիմներին՝ գոնե ինչ-որ չափով իմ հարգանքը վերահաստատելու։
Ակնհայտ է, որ առանց ավագ սերդի՝ շատ լուրջ հաջողությունների հասնել հնարավոր չէ, անկասկած երիտասարդների դերակատարությունը շատ մեծ է, բայց մենք էլ, այն ժամանակ երիտասարդներս, չէինք կարող պատվով դուրս գալ այդ փորձությունից, հաղթահարել մարտահրավերները, եթե մեր հայրերն ու պապերը Երկրորդ աշխարհամարտին՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ իրենց այդպես փայլուն չդրսեւորեին»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Լրագրողի հարցին, թե ինչ ծրագրեր ունի Արցախում, նախկին նախագահը պատասխանեց․ «Ծրագրերը միշտ էլ պակաս չեն եղել, տեսնենք, մտադիր եմ այցելել նաեւ Ամարաս՝ հասկանալու համար, թե ինչ վիճակում է գտնվում Ամարասը, որովհետեւ առանց Ամարասի, առանց Գանձասարի՝ դարերի իմաստնությունը իրենց մեջ կուտակած հուշարձանների, անհնար է հայրենիքը պատվով պաշտպանել»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ