Աշխարհում ալկոհոլի սպառման մակարդակը 27 տարվա ընթացքում զգալիորեն բարձրացել է
Ամբողջ աշխարհով ավելի շատ ալկոհոլ են սպառում: Այս մասին նշվում է հետազոտությունում, որի արդյունքները հրապարակում է The Lancet անգլալեզու բժշկական ամսագիրը:
189 երկրներից ստացված տվյալների համաձայն՝ 1990-2017 թվականներին ալկոհոլի սպառումը 70 տոկոսով ավելացել է: Որպես պատճառ է նշվում բնակչության ընդհանուր աճը եւ բնակչության մեկ շնչի համար ավելացած օգտագործումը:
Սակայն ուսումնասիրվող տարածաշրջանից կախված աճը զգալի տարբերվում է: Մինչ ալկոհոլի սպառումը ավելացել է Հնդկաստանում, Չինաստանում եւ Վիետնամում, արեւելաեվրոպական երկրներում նվազում է նկատվում: Գերմանիայում այս հարցում որոշակի լճացում է նկատվում՝ նվազման որոշակի հակվածությամբ, հաղորդում է DW-ն:
Ուսումնասիրվել են 15-99 տարեկան մարդկանց տվյալները: Այդ տվյալների հիման վրա տրվել է նաեւ 2030 թվականի համար կանխատեսումը: Գիտնականները նշում են, որ մինչեւ 2017 թվականը ամենից քիչ ալկոհոլ են օգտագործել Մերձավոր Արեւելքի երկրների բնակիչները, իսկ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում՝ ամենից շատ: Առանձին երկրների թվում առաջատար է Մոլդովան (15-99 տարեկան յուրաքանչյուր մարդ 15 լիտր մաքուր սպիրտ է օգտագործել), իսկ ալկոհոլի ամենից քիչ սպառումը նկատվել է Քուվեյթում (տարեկան 0,005 լ):
Ուսումնասիրողները նշում ենբ ալկոհոլի սպառման վրա այնպիսի գործոնների ազդեցությունը ինչպիսիք են կրոնը, առողջապահության ոլորտում քաղաքականությունը եւ տնտեսական աճի տեմպերը: Վերջին գործոնը հատկապես նկատելի է այնպիսի երկրներում ինչպիսիք են Հնդկաստանը եւ Չինաստանը, որտեղ 1990-2017 թվականներին ալկոհոլի օգտագործումը գրեթե կրկնակի ավելացել է:
1990-ին ուսումնասիրվող տարիքային խմբից յուրաքանչյուր մարդ 5.9 լ մաքուր սպիրտ է խմել: 2017-ին այդ ցուցանիշը ավելացել է մինչեւ 6.5 լ: 2030-ին գիտնականները կանխատեսում են, որ ալկոհոլի սպառումը կնվազի մինչեւ 11.63 լ:


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...