Չեմ ուզում հավատալ, որ սա իշխանությունն է անում, կան ոչինչ չարած մարդիկ, որ փորձում են երևալ. Գ. Ծառուկյանը՝ մանդատը վայր դնելու պահանջի մասին (տեսանյութ)
Ես չեմ հավատում և չեմ ուզում հավատալ, որ սա իշխանությունն է անում, բայց կան ոչինչ չարած մարդիկ, որ փորձում են երևալ: Պատճառը նախանձն է, որ իրենք չեն երևում, ոչ մի բան չեն կարողանում անել: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով իր մանդատը վայր դնելու հարցին:
Նրա խոսքով՝ «Քաղաքացու որոշում» կուսակցության պահանջներն անհիմն են և դրա իրավական ու քաղաքական պատասխանները տրված են:
«Այդպիսի խոսակցությունները վնաս են պետությանը, ժողովրդին: Այս 15 օրվա անհիմն լարվածության մեջ ոչ մի բան չկա: Այսօր այն ներդրողները, որոնք Ծառուկյանի հետ պայմանավորվածություն ունեին, արդեն նրանց մոտ մտավախություն կա, որ կարող է մեկը քնից արթնանա և ինչ-որ անհիմն հայտարարություն անի: Ներդրողը պետք է վստահ լինի, հավատ ունենա, նման մանր-մունր խոսակցությունները միայն վնաս են: Իրոք դուք կտեսնեք, դա ազդելու է մեր տնտեսության զարգացման, ներդրումների վրա: Մարդկանց մոտ արդեն մտավախություն կա, այս երկրում ներդրում անեն, թե ոչ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
ԲՀԿ ղեկավարը նշում է, որ իր նպատակը երկրում ներդրումներ անելն է, աշխատատեղեր ստեղծելը՝ օգտագործելով իր կապերը և հնարավորությունները:
Հարցին, թե ինչու կասկածներ առաջացան, որ ինքն իսկապես ձեռնարկատիրությամբ է զբաղվում, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Դա կասկած չի առաջացրել, դա նախանձն է, որ իրենք չեն երևում, ոչ մի բան չեն կարողանում անել: Տվյալ խոսացողներն իրական կյանքում ոչ հարևանին են օգնել, ոչ էլ երկրին, որևիցե գործ չեն արել: Ես գիտեմ, որ այդպես պետք է լինի, ես անգամ գիտեմ՝ հաջորդ քայլն ինչ է լինելու»:
Հարցին, թե որ իրավիճակում կհրաժարվի մանդատից, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն ասաց. «Այն ժամանակ, երբ իմ պատկերացրած երկիրը լինի, ժողովրդի վիճակը լավանա, վարկերը փակված լինեն, բոլորի դեմքին ժպիտ լինի, ես իմ կյանքով կապրեմ: Ծառուկյանի մանդատը վայր դնելն այսօր երկրի բոլոր խնդիրները լուծելո՞ւ է: Այսօր ամենակարևոր խնդիրը Ծառուկյանի մանդա՞տն է»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...