Հին ասֆալտը նորին ջրով չի միանա. քաղաքացին ահազանգում է
Երևան-Եղվարդ հանրապետական նշանակության ճանապարհին արդեն մի քանի օր է «Նաիրի ՃՇՇ»-ն փոսալցման աշխատանքներ է իրականացնում ջրափոսերի վրա: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, NEWS.am-ին տեղեկացրել է քաղաքացի Արկադի Գալստյանը: Նրա խոսքով՝ հորդառատ անձրևից հետո ընկերության աշխատակիցները չեն սպասել, որ ճանապարհի փոսերը չորանան:
«Կոպրեսատորով բերեցին, քանդեցին: Բայց երեկվա անձրևից հետո, ինչ ասես, որ չի լցվել այդ փոսերի մեջ: Անձրևը բերել, հողը լցրել է, ու իրենք էլ, հավանաբար, 0,5 սմ ասֆալտ են լցրել, բայց ըստ չափանիշների՝ պետք է լինի 4-5 սմ»,- ասաց քաղաքացին՝ հավելելով, որ առաջին դեպքը չէ, ընկերությունն ամեն տարի՝ փոսալցման այս տարբերակով է աշխատում։
«Էդպես են անում, որ հաջորդ տարի էլի անեն: Հին ասֆալտը՝ նորին ջրով չի միանա»,- ասաց նա:
NEWS.am-ի հետ զրույցում «Նաիրի ՃՇՇ»-ի գլխավոր ինժեներ Վոլոդյա Նավասարդյանը հերթեց, որ թաց հողին ասֆալը են արել, ասաց՝ նախ չորացրել են, հետո ասֆալտել։ , որ եթե ասֆալտը խոնավ է եղել, ապա կոմպրեսով չորացրել են։
«Թաց ասֆալտի վրա փոսալցման աշխատանք չենք իրականացրել, վերջին երեք օրը քանի որ խոնավ եղանակ է, աշխատել ենք կոմպրեսով, փչել ենք ու ասֆալտը լցրել»,- ասաց Նավասարդյանը։ Նա նաեւ պնդեց, որ որակով են աշխատում՝ եթե սահմանված է 4-5 սմ, իրենք ավելին են լցնում՝ փոսերը լիարժեք տեսքի բերելու համար:
«4-5 տեղեր կա, որ 6 սմ ենք լցրել: 15 օր է աշխատում ենք այդ տարածքում: Թացի դեպքում՝ բարձր ճնշման օդ ենք փչում, որ լիարժեք չոր լինի»,- ասաց նա:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...