Գիտնականները հակաթույն են հայտնաբերել աշխարհի ամենաթունավոր արարածի խայթոցի դեմ
Ավստրալացի գիտնականներին հաջողվել է հակաթույն հայտնաբերել աշխարհի ամենաթունավոր արարածի խայթոցի համար: Ինչպես ներկայացնում է The Guardian-ը, խոսքն ավստրալական արկղաձև մեդուզայի մասին է, որի թույնը բավական է ավելի քան 60 մարդ սպանելու համար:
Այս ջրային արարածի մեկ խայթոցի հետևանքով առաջանում են սուր ցավեր, մաշկի նեկրոզ և, եթե թույնի չափաբաժինը մեծ է, ապա ընդամենը մի քանի րոպեում հանգեցնում է մահվան։
Հայտնագործությունն արել են Սիդնեյի համալսարանի մասնագետները, որոնք հակաթույն ստանալու համար գենոմի փոփոխություն են կատարել, ինչի արդյունքում հայտնաբերել են «մոլեկուլային հակաթույնը», որն արգելափակում է խայթոցից առաջացող ախտանշանները, եթե հակաթույնը մաշկին տարածվի 15 րոպեի ընթացքում:
Ուսումնասիրության ընթացքում գիտնականները միլիոնավոր մարդկային բջիջներ են ուսումնասիրել և առանձնացրել տարբեր գեներ պարունակողները, որից հետո ավելացրել են մեդուզայի թույնը՝ հասկանալու համար, թե ինչպես է այն ներազդում:
Հակաթույնը, որը վնասակար չէ մարդու օրգանիզմի համար, վերացնում է թույնի ազդեցությունը, կանխում ցավը և բջիջների մահանալը:


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...