«Չկա որևէ հարց, որ 800 տարի միասին ապրած հայերն ու թուրքերը չկարողանան լուծել». Թուրքիայի նախագահականի պաշտոնյա
Թուրքիայի նախագահական նստավայրի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը կոչ է արել 1915 թվականի «հայերի ջարդերի» թեման «գործիք չդարձնել քաղաքական օգուտներ ստանալու համար»: Այս մասին տեղեկացնում է թուրքական T24 կայքը:
Թուրք պաշտոնյան ընդգծել է, որ հարցը չպետք է շահարկվի երրորդ երկրների կողմից:
Ալթունի խոսքով՝ «1915-ի դեպքերի» մասին խոսելիս պետք է առաջնորդվել կառուցողական և հավասարակշռված մոտեցմամբ, «միայն մեկ կողմի տեսակետները ներկայացնելու փոխարեն երկու կողմերի կորուստներն ու ցավերը հաշվի առնելով»:
«Չկա որևէ հարց, որ երկխոսելու ճանապարհով չկարողանան լուծել 800 տարի միասին ապրած թուրքերն ու հայերը: Միայն պետք է թույլ չտալ, որ պատմությունը քաղաքականացվի»,-ասել է նա:


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը