ՀՀ քաղաքացին պարտավոր չէ երեք օտար լեզու իմանալ
Հայաստանի վարչապետը պնդում է, թե 22 տարեկան աղջիկը պարտավոր է երեք օտար լեզու իմանալ եւ երեք տարվա մասնագիտական ստաժ ունենալ: Այս հայտարարությամբ նա ոչ միայն կանգնեց տարօրինակ պահանջներ ներկայացնող գործատուների կողքին, այլ հարվածեց մեր պետականությանը:
Դեռ Խաչատուր Աբովյանն է ասել, որ օտար լեզու իմանալը լավ է, բայց որեւէ մեկը անկախ պետություն ունեցող ժողովրդին չպետք է պարտադրի երեք օտար լեզու իմանալ եւ նոր գործ փնտրել, այն էլ երեք տարվա ստաժ ունենալով:
Փոխանակ Փաշինյանը կոչ անի լավ տիրապետալ մասնագիտությանը, լաբ սովորել համալսարանում, դպրոցում, կոչ է անում լեզուներ սովորել: Սա պետություն չունեցող, արտագնա աշխատանքով զբաղվող խեղճ ու կրակ ժողովրդի հոգեբանություն է:
ՀՀ քաղաքացին պարտավոր է արժանապատիվ գործ ունենալ տիրապետելով բացառապես հայերենին: Իսկ ինչու համար են լեզվագիտական ֆակուլտետներն ու համալսարանները, որտեղ հենց լեզուների մասնագետներ են պատրաստում:
Հենց այս մտածողությունն է պատճառը, որ մասնագիտական գրականություն հայերենով կամ չկա կամ հատուկենտ է:
22 տարեկանը պետք է լավ տիրապետի իր մասնագիտությանը, հրաշալի տիրապետի հայերենին եւ ցանկանլի է մեկ օտար լեզու իմանա եւ լավ իմանա: Ու ոչ մի դեպքում լեզուների տիրապետումը չպետք է առաջնային դառնա: Օտար լեզուներով խոսելը դեռ չի նշանակում, որ գործ ունենք որակյալ մասնագետների հետ: ցավոք, վարչապետը երիտասարդներին, մեղմ ասած, ոճ ճիշտ խորհուրդ տվեց, եւ որ ամենավատն է՝ աջակցեց անհեթեթ պահանջներ ներկայացնող գործատուներին:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...