Հրապարակվել է Վրաստանում ոստիկանների և ցուցարարների բախման տեսանյութը, վիրավորների թիվը հասել է 50-ի (Տեսանյութ)
Ականատեսները հրապարակել են վրացական Պանկիսի կիրճում ոստիկանության ներկայացուցիչների և փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման դեմ բողոքող ցուցարարների միջև բախման տեսանյութը, հայտնում է ria.ru-ն:
Հրապարակված կադրերում երևում է՝ ինչպես են հատուկջոկատայինների մեքենաները մոտենում կոնֆլիկտի վայրին, որտեղ մինչ այդ հերթապահում էին իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Ինչ-որ պահի ցուցարարները սկսել են իրավապահների ուղղությամբ քարեր նետել, ինչին ի պատասխան հատուկջոկատայիններն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել:
1tv.ru-ի վերջին տվյալներով՝ բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 50-ի:
Երեկ Պանկիսի կիրճի բնակիչները հավաքվել են Ախմետայի շրջանի գյուղերից մեկում, որպեսզի խոչընդոտեն «Խադորի 3» փոքր ՀԷԿ-ի կառուցմանը: Սրան ի պատասխան երկրի ներքին գործերի նախարարությունը մոբիլիզացրել է մեծ քանակությամբ ոստիկաններ և հատուկջոկատայիններ: Ցուցարարները փորձել են խանգարել հատուկ տեխնիկայի տեղաշարժին, ինչն էլ բախումների պատճառ է դարձել:
Ներքին գործերի նախարարի՝ տեղի բնակչության հետ բանակցություններից հետո հնարավոր է եղել որոշակի համաձայնության գալ: Որոշվել է, որ շինարարական ընկերությունը կշարունակի խորհրդակցել բնակիչների հետ, և եթե նրանց մոտ 90%-ը համաձայնի, ՀԷԿ-ի կառուցումը կշարունակվի:
Ըստ Վրաստանի կառավարության՝ Պանկիսի կիրճում ՀԷԿ-ի ծրագրված շինարարությունն էկոլոգիային վնաս չի պատճառի, կնպաստի տարածաշրջանի զարգացմանը:


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը