Թուրքիան կարող է ռուսական С-400 համակարգերը ժամանակավորապես տեղակայել Ադրբեջանում
Թուրքիան կարող է Ռուսաստանի Դաշնությունից գնած С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերը ժամանակավորապես տեղակայել Ադրբեջանի կամ Քաթարի տարածքում: Այս մասին գրում է A Haber պարբերականը:
Պարբերականի սյունակագիր Օքան Մուդերիսօղլուն գրում է, որ իշխանությունների նման մտադրությունները, հավանաբար, կապված են ամերիկյան F-35 կործանիչներին չխանգարելու հետ:
Ավելի վաղ թուրքական կողմն առաջարկել էր կործանիչները տեղակայել մայրաքաղաք Անկարայից 600 կմ հեռավորության վրա գտնվող Մալաթիա քաղաքի ավիաբազայի տարածքում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի մատակարարման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել: Նշվում է, որ դրանց մատակարարումը Թուրքիա սպասվում է այս ամռանը: Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգերի գնմանը դեմ է Միացյալ Նահանգները:


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը