«Ղարաբաղյան հիմնախնդրի հարցով Հայաստանի հետ բանակցություններն անիմաստ են»․Ադրբեջանի նախկին արտգործնախարար
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը, Minval.az-ի հետ զրույցում մեկնաբանելով Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը, հայտարարել է, որ Հայաստանի հետ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցություններն անիմաստ են։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիրքորոշում է հայտնել, որի շրջանակնում անձամբ ես քննարկման որևէ թեմա չեմ տեսնում, բացի նրանց կողմից մշտապես հնչեցվող թեմաներից անվտանգության, հրադարարի ռեժիմի ամրապնդման և այլնի մասին։ Այդ բոլոր թեմաներն իրավիճակի սառեցման են հանգեցնում»,- ասել է Զուլֆուգարովը՝ հավելելով, թե հայկական կողմը կտրականապես հրաժարվում է քննարկել «օկուպացված տարածքների ազատման հարցը» և շարունակում է պնդել բանակցությունների ձևաչափի փոփոխման հարցում։
Նա ընդգծել է, որ ստեղծված պայմաններում նախարարների հանդիպման համար որևէ հեռանկար չի տեսնում։
Նախկին արտգործնախարարը բանակցությունների վերաբերյալ իր դիրքորոշումը պարզաբանել է նրանով, որ ադրբեջական կողմը «պահանջում է ազատել օկուպացված տարածքները», մինչդեռ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ նման մտադրություն չունի։
«Նրանց հնչեցրած այդ դիրքորոշումից հետո ցանկացած բանակցություն կորցնում է իմաստը»,- հայտարարել է Զուլֆուգարովը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և նրա ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ։


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը