Թուրքիայում խանութի մանեկենի նկատմամբ «ոտնձգություններ» իրականացնելու մեղադրանքով 3 տղամարդու են ձերբակալել
Թուրքիայի Անթալիա քաղաքի ոստիկանությունը 25-30 տարեկան տղամարդկանց է ձերբակալել, որոնք մեղադրվում են կանացի հագուստի խանութից գողության և մանեկենի նկատմամբ «անվայել գործողություններ» իրականացնելու համար, հաղորդում է Haberturk հեռուստաալիքը:
Խանութի տերն առավոտյան հայտնաբերել է, որ մանեկենի վրայից անհետացել է մուշտակը, և ոստիկանություն է դիմել:
Ոստիկանները կանացի մանեկենի վրա մատնահետքեր են հայտնաբերել: Անվտանգության տեսախցիկի տեսագրություններն ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ տեղի բնակիչներից 3-ը գիշերը խանութ են ներխուժել՝ մանեկենի վրայից հանելով մուշտակը, ապա համբուրել են մանեկենին և դրա նկատմամբ «ոտնձգություններ» իրականացրել:
Տղամարդիկ ձերբակալվել են: Կատարվածի վերաբերյալ պարզաբանումներից հետո նրանց ոստիկանության հսկողության ներքո ազատ են արձակել, դեպքի հետաքննությունը շարունակվում է:


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը