Թբիլիսիի փողոցներում շրջված ավտոմեքենաներ են հայտնվել
Թբիլիսիի փողոցներից մի քանիսում տեղակայվել են նախկինում վթարի ենթարկված ավտոմեքենաներ, որոնք դրվել են հատուկ սյուների վրա: Այս մասին տեղեկացնում է apsny.ge-ն:
Վրաստանի ՆԳ նախարարությունն ու Թբիլիսիի քաղաքապետարանը հայտնել են, որ նախաձեռնությունն իրենցը չէ և փորձում են գտնել հեղինակներին: Ենթադրվում է, որ սա մասնավոր ընկերություններից մեկի ձեռքի գործն է:
Քաղաքապետարանի համար անհասկանալի կերպով քաղաքում հայտնված նոր «ցուցանմուշների» մասին տեղյակ է Վրաստանի իշխող կուսակցությունից քաղաքային ժողովի անդամ Շալվա Օգբաիձեն, որը խոսել է ակցիայի նպատակների մասին:
«Ակցիայի նպատակը բոլորիս ևս մեկ անգամ մտորելու տեղիք տալն է, որ հարկավոր է պահպանել անվտանգ երթևեկության կանոնները՝ չգերազանցել արագությունը, ղեկին չնստել ոչ սթափ վիճակում, մեքենան վարելիս չխոսել բջջային հեռախոսով և այլն: Նման ձևով ուզում են նախազգուշացնել, որ այստեղ կարող է հայտնվել մեր մեքենան: Սա աշխարհում և Եվրոպայում փորձված միջոց է»,- ասել է Օգբաիձեն:
Շրջված ավտոմեքենաները մեծ հետաքրքրություն են առաջացրել սոցիալական ցանցերում: Օգտատերերն ակտիվորեն հրապարակում են լուսանկարները, որոնք արվել են Վրաստանի մայրաքաղաքի տարբեր շրջաններում:


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը