Honda-ն փակում է իր գործարանը Թուրքիայում
Թուրքիայի Քոջաելի նահանգի Չայիրովա շրջանում գտնվող Ճապոնական «Honda» ավտոարտադրող կոնցերնի գործարանը մինչև 2021թ.-ը կդադարեցնի իր գործունեությունը։ Այդ մասին հայտարարություն է տեղադրվել ընկերության պաշտոնական կայքում։
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Նման որոշման պատճառ է դարձել ընկերության որդեգրած նոր ռազմավարությունը, որի համաձայն՝ ընկերությունն այսուհետև ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնի էլեկրական շարժիչով աշխատող մեքենաների արտադրության վրա, քանի որ միջազգային շուկայում դրանց պահանջարկն օրեցօր աճում է։
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Honda-ի գործարանում աշխատում է 1100 մարդ։ Ավելի վաղ որոշում էր կայացվել մինչև 2021թ փակել նաև Մեծ Բրիտանիայում գտնվող Honda-ի գործարանը։
Նշենք, որ նախորդ տարում Թուրքիայում ընդհանուր առմամբ վաճառվել է 28.000 Honda մակնիշի ավտոմեքենա:


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը