Պետհամարանիշերի թիթեղը հասել է Փոթի, крепитесь, запад нам поможет. Վարչապետը զանգահարեց ՀՀ ոստիկանապետին (տեսանյութ)
Նորագավիթի մաքսատանը քաղաքացին մոտեցավ ՀՀ վարչապետին և հայտնեց, որ ամբողջ հանրապետությունում պետհամարանիշ գոյություն չունի. «Ոչ ոքի չեն տրամադրում, մենք երեկ մեքենաները գրանցել ենք, ոչ մի մեքենայի պետհամարանիշ չեն տալիս, ասում են՝ թիթեղ չունենք»,-ասաց քաղաքացին, նշելով, որ խոսքը հայկական համարանիշի մասին է:
Վարչապետն ասաց, որ հենց այս պահին կճշտի և զանգահարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին. «Պարո´ն Օսիպյան, ես ավտոմաքսատանն եմ, և մարդիկ ասում են, որ պետավտոտեսչությունում պետհամարանիշ չկա, որովհետև թիթեղ չկա, էս ի՞նչ պատմություն է»,-հարցրեց Փաշինյանը:
Վալերիյ Օսիպյանը հայտնեց, որ պետհամարանիշերի համար նախատեսված թիթեղը, որը ներկրվում է Հայաստան, արդեն դուրս է եկել Փոթիից, թիթեղ չկա, որովհետև նախատեսվածից ավել մեքենա է ներկրվել:
Վարչապետի դիտարկմանը, թե պետք էր կանխատեսել, Օսիպյանն ասաց, թե գերազանցել է անգամ իրենց կանխատեսած թիվը: «Դե արագացրեք»,-ասաց վարչապետը:
Հեռախոսազրույցից հետո ՊԵԿ աշխատակիցն ասաց, որ այս տարվա ապրիլ ամսվա սկզբին մոտ 70 տոկոսով ավելի մեքենա է մաքսազերծվել, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում:
«Օսիպյանն ասում է, որ կանխատեսել են, բայց կանխատեսածից ավելի է եղել, հիմա թիթեղը հասել է Փոթի, Փոթիից գալիս է Երևան, ասում է՝ крепитесь, запад нам поможет»,-ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ երեկ Ոստիկանության լրատվական վարչությունը պարզաբանում էր տարածել պետհամարանիշերի վերաբերյալ, նշելով, որ երեկ առավոտից ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում դադարեցվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի տրամադրումը:
«Պատճառը տեխնիկական է. ավտոմեքենաների մեծ ներհոսքով պայմանավորված՝ ծագել է համարանիշերի մատակարարման ընդհատում:
Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը և հայտնում, որ փոխարենը ՃՈ-ն տրամադրում է ժամանակավոր համարանիշեր, իսկ խնդիրը շաբաթվա վերջին կլուծվի, և համարանիշերի տրամադրումը կշարունակվի բնականոն ընթացքով:
Հանրությանը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»:


















































Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նախատոնական օրերին Պարեկային ծառայությունը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում խոշոր առևտրի կե...
Ղարաբաղի ժողովուրդը ոչինչ չի շահի Ղարաբաղ վերադառնալուց․ Նիկոլ Փաշինյան
Մարդկանց մի մասը գոռում է Վեհափառ, մի մասը՝ հեռացիր (տեսանյութ)