Էրդողանի կուսակցությունը վերահաշվարկ է պահանջել Ստամբուլի բոլոր շրջաններում
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պահանջում է Ստամբուլում բոլոր քվեների վերահաշվարկ կատարել: Այս մասին հայտարարել է կուսակցության փոխնախագահ Ալի Իհսան Յավուզը: Ըստ նրա՝ մարտի 31-ին անցկացված ընտրությունների ժամանակ ընտրախախտումներ են տեղի ունեցել, և կուսակցությունը կդիմի ընտրական հանձնաժողովին՝ պահանջելով վերահաշվարկ կատարել Ստամբուլի բոլոր շրջաններում:
«Մենք բարձրագույն ընտրական հանձնաժողովից պահանջում ենք, որպեսզի Բեյօղլու շրջանում կատարվի քվեաթերթիկների վերահաշվարկ: Մենք նահանգային ընտրական խորհուրդների միջոցով կդիմենք բարձրագույն ընտրական հանձնաժողովին, որպեսզի բոլոր 38 շրջաններում կատարվի վերահաշվարկ»,- ասել է Յավուզը:
Անցյալ շաբաթ Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը պահանջել էր քվեաթերթիկների վերահաշվարկ կատարել Ստամբուլի 3 շրջաններում, ինչպես նաև 15 շրջաններում վերահաշվարկել միայն անվավեր քվեաթերթիկները:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությունը երկրի ամենամեծ քաղաքում պարտվել էր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությանը»:
Չնայած մարտի 31-ին կայացած ընտրությունների արդյունքներով Թուրքիայում հաղթել է Էրդողանի կուսակցությունը, սակայն այն պարտություն է կրել մի քանի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում, մայրաքաղաք Անկարայում և Իզմիրում:


















































Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը հրաժարվել է ընդունել ԿԸՀ որոշումը
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար