Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանձնարարել է բանակին պատրաստ լինել մարտական գործողություններին
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարել է երկրի զինված ուժերի ստորաբաժանումներին մշտապես պատրաստ լինել ակտիվ մարտական գործողություններ սկսելուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով պաշտպանության նախարարության հաղորդագրությանը:
«Նախարարը հստակ ցուցումներ է տվել բոլոր մակարդակների հրամանատարներին եւ ղեկավարներին մշտական հսկողություն սահմանել թշնամու գործողությունների նկատմամբ, վճռական պատասխան տալ նրա հնարավոր սադրանքներին եւ ցանկացած պահի պատրաստ լինել ակտիվ մարտական գործողություններ սկսելուն»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ավելին, նախարարը նշել է, որ «բոլոր պլանային զորավարժություններն ուղղված են լայնածավալ հարձակողական գործողություններ իրականացնելուն»:
Պաշտպանության նախարարը հանձնարարել է համապատասխան պաշտոնյաներին ավելացնել վարժանքների ինտենսիվությունը, հատկապես գիշերային ժամերին, հնարավորինս ռազմական պայմաններում եւ տեղանքում, բարձրացնել զինծառայողների մարտունակության մակարդակը եւ ստորաբաժանումների անվտանգությունը,-նշվում է հաղորդագրության մեջ:
Ըստ մամուլի ծառայության տվյալների՝ նիստին մասնակցել են պաշտպանության փոխնախարարը, զորքերի հրամանատարները, նախարարության գլխավոր վարչությունների եւ ծառայությունների ղեկավարները:


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը