Արագ քայլքի շաբաթական ընդամենը մեկ ժամը կարող է 85 տոկոսով նվազեցնել հաշմանդամության վտանգը. հետազոտություն
Շաբաթական ընդամենը մեկ ժամ արագ քայլելը կարող է կանխել օսթեոարթրիտ ունեցող տարեց մարդկանց մոտ հաշմանդամության առաջացումը։ Այս մասին տեղեկացնում են Northwestern University Feinberg School of Medicine-ի գիտնականները։ Նրանց հետազոտությունը հրապարակվել է American Journal of Preventive Medicine-ում։
ԱՀԿ տվյալներով՝ տարեց մարդկանց ավելի քան 40 տոկոսը տառապում է օսթեոարթրիտով, իսկ արթրիտով պացիենտների 5 տոկոսից 2-ի մոտ (մանավանդ եթե հիվանդացել են ստորին վերջույթների հոդերը) առաջանում են սահմանափակումներ հաշմանդամության հետ կապված։
Նոր հետազոտության համաձայն՝ արագ տեմպով կարճատեւ զբոսանքը (ասես ուշանում եք կարեւոր հանդիպումից կամ գնացքից)՝ օրական 10 րոպեից ոչ ավելի, 85 տոկոսով նվազեցնում է հաշմանդամ դառնալու վտանգը։
Գիտնականների թիմը 4 տարվա ընթացքում հետեւել է 1500 տարեցների առողջական վիճակին, որոնք ցավ, կոտրտվածություն կամ ծնկներում, կոնքազդրային, սրունք-թաթային հոդերում սեղմվածություն էին զգում, բայց հետազոտության սկզբում հաշմանդամ չէին։ Նրանց ֆիզիկական ակտիվությունը վերահսկվում էր աքսելերաչափի օգնությամբ։
Ինչպես ցույց տվեց ստացված տվյալների վերլուծությունը, ամեն շաբաթ մեկժամյա ֆիզիկական ակտիվությունը՝ չափավորից մինչեւ ինտենսիվ, թույլ է տալիս տարեցներին պահպանել ամենօրյա խնդիրները հոգալու կարողությունը։ Օրինակ, ինքնուրույն հագնվել կամ հասցնել փողոցն անցնել՝ մինչեւ լուսացույցի ազդանշանի փոխվելը։
Ֆիզիկական վարժությունների ամենշաբաթյա մեկ ժամը 85 տոկոսով նվազեցրել է հաշմանդամության վտանգը (փողոցն անվտանգ հատելու չափազանց դանդաղ քայլքը՝ 1մ/վ-ից պակաս), ինչպես նաեւ գրեթե 45 տոկոսով կրճատել ամենօրյա հոգսերը հոգալու անհնարինության ռիսկը (քայլել սենյակում, լողանալ եւ հագնվել)։
Մինչդեռ, հետազոտությունն սկսելուց 4 տարի հետո ակտիվ ֆիզիկական բեռնվածության համապատասխան մակարդակ չունեցող տարեցների 24 տոկոսը չէր կարող անվտանգ անցնել փողոցը, քանի որ չափազանց դանդաղ էր շարժվում, իսկ 23 տոկոսը տեղեկացրել է առավոտյան հոգսերի հետ կապված խնդիրների մասին։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...