Ստամբուլում ապրիլի 7-ից շահագործման կհանձնվի աշխարհի խոշորագույն օդանավակայանը
Ապրիլի 7-ից Ստամբուլում շահագործման կհանձնվի քաղաքի երրորդ օդանավակայանը, որի պաշտոնական բացումը տեղի էր ունեցել հոկտեմբերի 29-ին, հայտնում է ria.ru-ն:
«Շարունակվում է համաշխարհային ավիացիայի պատմության մեջ աննախադեպ գործողություն, որը վերաբերում է Ստամբուլի նոր օդանավակայան տեղափոխվելուն: Գործողության ընդհանուր տևողությունը 45 ժամ է: Այն կավարտի ապրիլի վեցին՝ ժամը 23:59-ին»,-ասվում է Turkish Airlines-ի հաղորդագրությունում:
Դրանից հետո Աթաթուրքի անվան օդանավակայանի չվերթներն իրականացվելու են նոր օդանավակայանից:
Օդանավակայանի կառուցման բոլոր փուլերն ավարտվելու են 2023թ., ինչից հետո Ստամբուլի օդանավակայանը կդառնա աշխարհում խոշորագույնն ու տարեկան մոտ 200 մլն ուղևոր կսպասարկի: Դրա մակերեսը կկազմի 76,5 մլն քմ: Այն կունենա վեց թռիչքուղի և 500 օդանավի համար նախատեսված կայանատեղի:
Շահագործման հանձնվելուց հետո օդանավակայանը կկարողանա ընդունել աշխարհի ավելի քան 250 ավիաընկերության ինքնաթիռներ, որոնք չվերթներ են իրականացնելու ավելի քան 350 ուղղությամբ: Ծրագրված է, որ օդանավակայանից ամեն օր մեկնելու է մոտ 2000 ինքնաթիռ:


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը