Ադրբեջանը կարող է իր տարածքային ամբողջականությունը վերականգնել ռազմական ճանապարհով. Ալիեւ
Ադրբեջանը հակված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, բայց կշարունակի իր ռազմական հզորության մեծացումը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, փոխանցում է «Ինտերֆաքս-Ազերբայջանը»:
«Մենք փորձում ենք հակամարտությունը կարգավորել քաղաքական-դիվանագիտական եւ խաղաղ ճանապարհով: Բայց դրա հետ մեկտեղ, մեծացնում ենք մեր ռազմական հզորությունը: Այս ուղղությամբ այսուհետեւ եւս կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը»,- հայտարարել է Ալիեւը:
«Ադրբեջանն այս ուղղությամբ բոլոր անհրաժեշտ աշխատանքները կատարում է: Ռազմական եւ տնտեսական ներուժը, բնականաբար, մեր երկիրն ամրապնդում է: Մենք այսուհետեւ եւս կշարունակենք այս ուղղությամբ մեր հետեւողական քաղաքականությունը»,- հավելել է նա:
Ալիեւը նշել է, որ 2016 թվականին ղարաբաղյան հակամարտության գոտում Հայաստանի հետ ապրիլյան ռազմական բախումները ցույց տվեցին, որ «Ադրբեջանը կարող է իր տարածքային ամբողջականությունը վերականգնել ռազմական ճանապարհով»:
«Մեր հիմնական նպատակն է հակամարտության կարգավորումը»,- ասել է Ադրբեջանի նախագահը:


















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը