Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին Պատմական արժեքներ` մեկ ճամպրուկում Bulgari-ն նրա համար բացել է իր արխիվը Ռասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարություն Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ Ռայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված է Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Եվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները Հռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համար ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրել Համայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերել

Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստՈւկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինՊատմական արժեքներ` մեկ ճամպրուկումBulgari-ն նրա համար բացել է իր արխիվըՌասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարությունՈւսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծՌայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված էԳազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԵվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համարԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրելՀամայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերելՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլՀամակարգի ներդրում, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակցել համայնքի և պետության զարգացման գործինՀանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումներըԱլեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրԲաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության հաստատման ճանապարհը. ՀաջիևԲելառուսն արգելել է կոնյակի ներմուծումը Վրաստանից և ՀայաստանիցԵթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններինԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հաղթանակի դեպքում՝ 5000 դոլար յուրաքանչյուր քաղաքացունԱրման Անդրեասյանը կսպասի բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանըHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորություններըԷբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԵզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումներըԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը Հելոուինը տեղ ունի՞  քրիստոնեական հասարակության մեջՎատիկանի թանգարաններում բացվել է Un secolo di papamobile ցուցահանդեսըԵկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրերԳյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ ենԾառատունկ՝ Մալաթիա-Սեբաստիայի 40-ամյակի այգում. կտնկվի շուրջ 400 ծառԱրագածոտնի մարզի որոշ բնակավայրերում գազանջատում էՀայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրությունԿարևորվել է վիզաների ազատականացման գործընթացըԲալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանելԻսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացելՍուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականիԴժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարություններովԿաթողիկոսի ու 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը հետաձգվել էՏեղի ունեցածը չի անդրադառնա խորհրդարանական աշխատանքների վրաԵրթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ ԵրևանումՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետոՌուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներՀեղեղումներից տուժած Թաիլանդի մի քանի շրջան ճանաչվել է աղետի գոտիՀայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծում կայուն զարգացման համար. ԱԳՄԱ փոխնախարարԳազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էՈւկրաինան դադարեցրել է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին․ WSJՀարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը կարևոր էԲնության հատուկ պահպանվող տարածքները չեն կարող հանդիսանալ մասնավոր սեփականությունԿառավարությունը միջոցներ կհատկացնի մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Գիտություն

Ամուսնության մասին 5 խորհուրդ ամուսնալուծված կնոջից

Հարգեք ձեր ամուսնուն

Ուշադրություն դարձրեք, ես չեմ ասում. «Հարգեք ձեր ամուսնուն, երբ նա արժանի է դրան»: Տղամարդն աշխարհում ամենից շատ հարգանքի կարիք ունի, եւ կնոջ հարգանքը նրա համար ամենացանկալի բանն է: Սա թակարդ է, որի մեջ բոլորս էլ ընկել ենք. հարգանքին պետք է արժանանալ: Այո, մենք ուզում ենք, որ մեր ամուսիններն իրենց այնպես պահեն, որ արժանի լինեն նման վերաբերմունքի, բայց ճշմարտությունն այն է, որ ձեր ամուսինը սովորական մարդ է: Եվ նա կարող է սխալվել: Բայց նա այն մարդն է, որին դուք ընտրել եք, որպեսզի միասին առաջ գնաք կյանքում, նա ստանձնել է ընտանիքն իր հետեւից տանելու գործը, եւ դրա համար արդեն արժե հարգել նրան:

Օգտվեք այդ խորհրդից եւ կտեսնեք. հարգանքը, չնայած ամեն ինչին, ձեր ամուսնուն կմղի ամեն օր արժանանալու նման վերաբերմունքի:

Դա չի նշանակում, թե դուք պիտի ձեւացնեք, թե նա ճիշտ որոշում է կայացրել, երբ դա այդպես չէ: Նման բաները կարելի է եւ պետք է քննարկել։ Բայց դուք կարող եք հարգանքով անել դա: Դա ամեն ինչ կփոխի ձեր ամուսնու համար:

Պահպանեք ձեր սիրտը

Հարեւանի խոտն ավելի կանաչ չէ: Մի հավատացեք այն ստին, թե եթե ձեր ամուսինն ավելի սլացիկ լիներ, ավելի շատ վաստակեր, ավելի թանկարժեք մեքենա կամ բնակարան ունենար, դա ձեզ ավելի երջանիկ կին կդարձներ: Աշխարհը մեր շուրջը շատ բազմազան է եւ շրջապատի մարդիկ անընդհատ մեզ կհիշեցնեն, որ մեր ունեցածն ամենալավը չէ, բայց դա ճիշտ չէ: Ապրեք այն կյանքով, որը տրված է ձեզ եւ շնորհակալ եղեք դրա համար:

Ես հասկացել եմ, որ բոլորը դժվարություններ ունեն եւ պատահում է, որ ուզում եմ ավելի ընդարձակ տուն ունենալ, բայց բնակարանային լրացուցիչ մետրերը բավարարության զգացում չեն բերում։ Դա տալիս են մարդկանց հետ հարաբերությունները: Ձեր սիրտը պաշտպանեք բոլորից, ովքեր փորձում են ձեզ համոզել, թե դուք կամ ձեր ամուսինն այնքան էլ լավը չեք: Միշտ կա ավելի մեծ, ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ ինչ-որ բան, բայց նույնիսկ եթե դուք ստանաք դա, գոհ չեք լինի, մինչեւ չսովորեք բավարարվել նրանով, ինչ ունեք հիմա:

Աստված, ամուսին, երեխաներ. նման հերթականությամբ

Ես գիտեմ, որ այսօր դա այնքան էլ ժողովրդականություն չվայելող փիլիսոփայություն է, հատկապես մայրերի շրջանում, բայց ինձ լսեք: Ինձ համար հավատը հսկայական կարեւորություն ունի, այն իմ կյանքում ամենակարեւորն է, ինչ էլ լինի: Բայց անկախ ձեր հավատից, ամուսինը պիտի երեխաներից ավելի կարեւոր լինի: Ես չեմ խոսում այն դեպքերի մասին, երբ դուք ամուսնացած եք բռնաբարողի կամ չարաշահողի հետ (այս դեպքում ես խորհուրդ կտամ օգնություն խնդրել, իմ հոդվածն այդ դեպքում անօգուտ է), բայց ոչ մի նորմալ, ողջամիտ տղամարդ ձեզ չի խնդրի երեխաներին թողնել իր կարիքները բավարարելու համար:

Երբ մենք ինքնաթիռ ենք նստում, ուղեկցորդուհիները դեռեւս թռիչքից առաջ բացատրում են անվտանգության կանոնները: Եվ երբ նրանք պատմում են, թե ինչպես օգտվեք թթվածնային դիմակից, հիշեցնում են, որ նախ անհրաժեշտ է ձեր դեմքին հագցնել, հետո` երեխայի: Մի՞թե դա նրա համար է, որ կարծում են, թե մենք երեխաներից ավելի կարեւոր ենք:

Իհարկե ոչ: Բայց դուք չեք կարողանա ձեր երեխային օգնել, եթե ինքներդ չշնչեք: Այդ կանոնը գործում է նաեւ ընտանիքում եւ ծնողական հարաբերություններում: Դուք չեք կարողանա նորմալ դաստիարակել ձեր երեխային, եթե ձեր ամուսնությունն ավերվի: Ես փորձել եմ անել դա, չի հաջողվել: Անխուսափելիորեն գալիս է այն օրը, երբ երեխաները կմեծանան եւ կհեռանան հայրական տնից սեփական կյանքով ապրելու եւ սեփական երազանքներն իրականացնելու համար: Եթե դուք ջանք չեք ներդրել ամուսնու հետ հարաբերություններում, երկուսդ էլ կմնաք դատարկված բնում` դատարկված սրտով:

Ներեք

Ոչ ոք կատարյալ չէ: Մենք բոլորս սխալվում ենք: Եթե ներելը ձեր սովորությունը դառնա` ներել ամեն ինչ, սկսած խոշոր սխալներից, մինչեւ ամենօրյա մանրուքներ (ամեն օր ես ամուսնուս ներում եմ այն, որ իր թաց սրբիչը թողնում է լոգասենյակում, փոխանակ կախիչից կախի), ձեր չարությունը չի աճի:

Ավելի շատ խոսեք

Նախկինում ես վատ սովորություն ունեի` չասելու այն, ինչ զգում եմ: Ես խաղում էի ստանդարտ խաղը` «Դու պիտի իմանաս, թե ես ինչու եմ չարանում», բայց դա ազնիվ չէր: Տղամարդիկ այնքան զգայուն չեն, որքան կանայք եւ ուղղակի ոչ միշտ գիտեն, որ իրենց անտարբեր են պահում: Ես դեռեւս սովորում եմ եւ երբեմն ամուսինս ստիպված է լինում ինձնից «քաշել» ճշմարտությունը, բայց ես ջանում եմ հիշել, որ պետք է ասել, թե ես ինչ եմ զգում: