Ադրբեջանցի ընդդիմադիրը պատմել է բանտում խոշտանգումների մասին
Ապրիլի 2-ին Բաքվի Բողոքարկիչ դատարանում կայացել է NİDA շարժման ակտիվիտ Բայրամ Մամեդովի 30 օրով վարչական կալանքի մասին բողոքի քննությունը:
Contact.az-ը հաղորդում է, որ նա 30 օրով վարչական կալանքի էր դատապարտվել ոստիկանությանը չհնազանդվելու համար: Դատարանում Մամեդովը հերքել էր մեղադրանքը եւ այն կեղծ անվանել: Բացի այդ նա հայտնել էր Բինագադինի մեկուսարանում իր նկատմամբ կիրառված խոշտանգումների մասին:
Նրա մարմնին բռնության հետքեր են եղել. դեմքը այտուցվել է, կապտուկներ են եղել: Մամեդովի խոսքով՝ նրան ծնկի են իջեցրել են ոտքերով եւ բռունցքներով ծեծել:
Սակայն դատարանը չի բավարարել բողոքը: Միեւնույն ժամանակ, դատավորը որոշում է կայացրել խոշտանգումների մասին ակտիվիստի բողոքի քննության մասին դատախազություն դիմում ուղարկել:
Բայրամ Մամեդովը եւ Գիյաս Իբրահիմովը ձերբակալվել էին այն բանից հետո, երբ 2016-ի մայիսի 10-ին Հեյդար Ալիեւի հուշարձանին քաղաքական կարգախոսներ էին գրել:
Երկուսին էլ խոշոր քանակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով դատապարտել էին 10 տարվա ազատազրկման: «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը նրանց ճանաչել էր որպես «խղճի բանտարկյալներ»:
Երկուսն էլ այս տարվա մարտի 16-ին համաներման արդյունքում ազատ էին արձակվել: Ազատ արձակելուց հետո Մամեդովը լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում սուր քննադատության էր ենթարկել Ադրբեջանի իշխանություններին:


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը