Դավութօղլուի կողմից կուսակցություն կստեղծվի
Թուրքական մամուլում կրկին ակտիվացել են նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից նոր կուսակցություն հիմնադրելու մասին խոսակցությունները:
Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ այս թեմայով մամուլում սկսված քննարկումները կրկին ակտիվացրել են Դավութօղլուի նախկին խորհրդական Աթըլգան Բայարի՝ Twitter-ում կատարած գրառումից հետո: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
«Հասարակության բոլոր շերտերը միավորող մի միասնական շարժում է իջնելու հրապարակ և կուսակցություն է դառնալու»,- գրել է Բայարը:
Վերջին շրջանում թուրքական մամուլում ակտիվորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այդ երկրի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի ու նախկին փոխվարչապետ Բյուլենթ Արընչի հետ պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել:
Նշված մարդիկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին կամ ներկա անդամներ են, որոնք, սակայն, այժմ ակտիվ քաղաքականությամբ չեն զբաղվում:


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը