Էրդողանի կուսակցության կողմից արդյունքների բողոքարկումից հետո Ստամբուլի 7 շրջաններում կրկնակի ընտրություններ կանցկացվեն
Թուրքիայի խոշորագույն Ստամբուլ քաղաքի 7 շրջաններում տեղական ինքնակառավարման մարմինների կրկնակի ընտրություններ կանցկացվեն: Ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, նման որոշում է կայացրել Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից Ստամբուլում անցկացված ընտրությունների արդյունքների բողոքարկումից հետո:
Նշենք, որ իշխող կուսակցությունը բողոքարկել էր ընտրությունների արդյունքները Ստամբուլի բոլոր 39 շրջաններում:
Ավելի վաղ ԱԶԿ-ի ստամբուլյան մասնաճյուղի ղեկավար Բայրամ Շենոջակը հայտարարել էր, որ ընտրությունների արդյունքների կեղծման ապացույցներ ունեն հօգուտ ընդդիմադր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուի:
Նախօրեին ԿԸՀ ղեկավար Սադի Գյուվենը հայտարարել էր, որ Ստամբուլում անցկացված ընտրությունների արդյունքներն անփոփոխ կմնան: Նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքապետի ընտրություններում Իմամօղլուն հավաքել է 4,159 մլն ձայն, իսկ ԱԶԿ-ի թեկնածու Բինալի Յըլդըրըմը՝ 4,131 մլն:
ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի քաղաքապետ է դարձել Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածուն՝ Մանսուր Յավաշը:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, երկրի խոշոր քաղաքներում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությունը պարտություն է կրել: Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուներն ընդդիմադիրներին են պարտվել մայրաքաղաք Անկարայում, ինչպես նաև երկրի խոշորագույն Ստամբուլ քաղաքում, որտեղ Էրդողանի քաղաքականությունը գերիշխող էր վերջին քառորդ դարում: Բացի այդ, նրանք պարտվել են Ադանայում, Իզմիրում և Անթալիայում:


















































Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը հրաժարվել է ընդունել ԿԸՀ որոշումը
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը