Ադրբեջանի ՊՆ-ն պատասխանել է Դավիթ Տոնոյանին
Ադրբեջանի Պնախարարությունը պատասխանել է ՀՀ Պնախարար Դավիթ Տոնոյանի՝ Նյու-Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած հայտարարությանը։ Ըստ Բաքվի ռազմական գերատեսչության հայտարարության, Հայաստանի Պնախարարը իր հայտնի հայտարարությունը հնչեցրել է՝ ցանկություն ունենալով այդպիսով ծածկել ինչպես հայաստանյան հասարակությունից, այնպես էլ միջազգային հանրությունից՝ ՀՀ ԶՈՒ-ում տիրող նեգատիվ երեւույթները, ներառյալ նաեւ զինվորականության մեջ առկա ոչ կանոնադրական հարաբերությունները, կաշառակերության դեպքերը եւ այլն, որոնց մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը։
OXU.az կայքի հետ զրույցում Ադրբեջանի ՊՆ խոսնակ Վագիֆ Դյարգախլին ասել է, որ Հայաստանի Պնախարարը այլ ելք չունի, քան հակաադրբեջանական հայտարարություններ անել, քանի որ ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ միտումը եղել է բանակի համար հավելյալ գումարներ ուզելը։


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը