ԱՄՆ-ը պատժել է Թուրքիային
ԱՄՆ-ը դադարեցրել է Թուրքիային F-35 կործանիչների համար նախատեսված սարքավորումների մատակարարումը այն բանից հետո, երբ Անկարան որոշել է ձեռք բերել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր, հաղորդում է BBC-ն:
«Մինչև Թուրքիան չընդունի միանշանակ որոշում՝ հրաժարվելու ռուսական C-400-ներից, թուրքական F-35-ների մարտական պատրաստականության աջակցությանն ուղղված միջոցառումները դադարեցվում են,- հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Մայք Էնդրյուսը: Միաժամանակ մեր երկխոսությունն այդ կարևոր թեմայով կշարունակվի»:
Վաշինգտոնը բազմիցս զգուշացրել է Անկարային, որ ռուսական С-400 «Տրիմումֆ» զենիթահրթիռային համակարգը սպառնալիք է F-35-երի անվտանգությանը: Թուրքիան, ի թիվս ՆԱՏՕ-ի այլ երկրների, ԱՄՆ գործընկերն է F-35-երի մատակարարման հարցում: Առաջին երկու F-35-երը Թուրքիան ստացել է 2018թ. հունիսին, ընդհանուր առմամբ Անկարան պատվիրել է 100 F-35A կործանիչ:


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը