Ալիեւի եւ Էրդողանի համատեղ թեկնածուները Կարսում եւ Իգդիրում պարտվեցին
Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխանությունների համար տհաճ անակնկալները շարունակվում են։
Հայաստանի հետ սահմանակից Կարս եւ Իգդիր քաղաքներում շատ քիչ առավելությունով քաղաքապետեր են դարձել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության թեկնածուները։
Հիշեցնենք, որ թուրք քաղաքագետներից մեկը օրեր առաջ հայտարարել էր, որ Ալիեւը Էրդողանից պահանջել էր Հայաստանի հետ սահմանակից Կարս եւ Իգդիր քաղաքներում պաշտպանել «Ազգայնական շարժում» կուսակցության թեկնածուին ընդդեմ «հայամետ» քրդերի։ Որից հետո իշխող կուսակցությունը այդ երկու քաղաքներում թեկնածու չէր առաջադրել եւ հայտարարել էր ազգայնականներին աջակցելու մասին։
Նշենք, որ Թուրքիայում մարտի 31-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հաղթել է՝ հավաքելով 44 տոկոս, սակայն կորցրել է նախկինում ունեցած քաղաքները։


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է