Ալիևը շնորհավորել է Էրդողանին ՏԻՄ ընտրություններում տարած «համոզիչ» հաղթանակի կապակցությամբ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին և շնորհավորել մարտի 31-ին Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության տարած «համոզիչ» հաղթանակի կապակցությամբ, գրում է minval.az-ը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը հղումով:
Ալիևն ընդգծել է, որ այս հաղթանակը «թուրք ժողովրդի աջակցության դրսևորումն է Էրդողանին և նրա վարած քաղաքականությանը»:
Հեռախոսազրույցի ընթացքում վստահություն է հայտնվել առ այն, որ երկու երկրների միջև «բարեկամական ու եղբայրական հարաբերությունները մշտապես կզարգանան ու կամրապնդվեն՝ ժողովուրդների կամքի համաձայն»:


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է