Իվանիշվիլին կոչ է անում ավարտին հասցնել Գամսախուրդիայի մահվան հանգամանքների քննությունը
Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին անսպասելի այցով ժամանել է Արևմտյան Վրաստանում գտնվող Խիբուլա գյուղ, որտեղ, ըստ պաշտոնական վարկածի,1993 թվականին ինքնասպանություն էր գործել երկրի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան:
Այցի ընթացքում Իվանիշվիլին խոստացել է ֆինանսավորել Գամսախուրդիայի թանգարանի ստեղծումը: «Վրացական երազանք»-ի առաջնոդը նաև այցելել է այն տուն, որտեղ կյանքի վերջին ժամերն է անցկացրել Զվիադ Գամսախուրդիան:
Խիբուլա այցի ֆորմալ առիթը Գամսախուրդիայի 80-ամյակն է, որ նրա կողմնակիցներն ու հարազատները նշելու են կիրակի օրը՝ մարտի 31-ին:
Իվանիշվիլին նաև կոչ է արել ավարտին հասցնել Գամսախուրդիայի մահվան հանգամանքների քննությունը:
Վրաստանի առաջին նախագահի աջակիցները կտրականապես հերքում են նրա ինքնասպանության վարկածը` պնդելով, որ Գամսախուրդիան դավադրության զոհ է դարձել:


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է