Ջրհեղեղները Պերուում մի ամբողջ քաղաք են ջրի տակ առել
Պիուրա քաղաքը՝ Պերուի հյուսիս–արեւմուտքում ջրի տակ է անցել ջրհեղեղների արդյունքում, որոնք մոլեգնել էին հարավամերիկյան այս երկրում։
Պիուրա գետի ափերից դուրս եկած ջրերը ողողել են բնակելի մասի կենտրոնական հատվածը եւ մի քանի այլ շրջաններ։
Տարածաշրջանի նահանգապետ Ռեյնալդո Հիլբկը հաղորդել է վտանգավոր գոտիներից 300 ընտանիքների տարհանման մասին։ «Այժմ մենք շարունակում ենք նրանց տարհանումը, ովքեր ցանկանում են մեկնել»,– ասել է Հիլբկը։
Իշխանությունների վերջին տվյալներով՝ Պերուում ուժեղ ջրհեղեղների արդյունքում զոհվածների թիվը հասել է 90-ի, եւս քսան մարդ անհետ կորած են։


















































Պերուի դատարանը նախկին նախագահին արգելել է լքել երկիրը