Իրանում պատժամիջոցների հարցում բացառություններ չանելու ԱՄՆ-ի որոշումն անխոհեմ են անվանել
Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Կասեմին անխոհեմ է անվանել Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկի հայտարարություններն այն մասին, որ Վաշինգտոնը մտադիր չէ բացառություններ անել պատժամիջոցնեևրի հարցում Իրանի հետ համագործակցության համար, հաղորդում է Tasnim-ը:
«Նրա անխոհեմ հայտարարությունները վկայում են աշխարհում վերջին իրադարձությունների ճիշտ ընկալման բացակայության, ինչպես նաեւ միջազգային մակարդակում ԱՄՆ-ի անկայուն, փխրուն, թույլ դիրքորոշման մասին», - ասել է Կասեմին:
Ավելի վաղ Հուկը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր չէ պատժամիջոցների հարցում բացառություններ անել Իրանի հետ համագործակցության համար:
ԱՄՆ-ն անցյալ տարի միակողմանի դուրս էր եկել Իրանի հետ միջուկային գործարքից եւ նորից Թեհրանի դեմ պատժամիջոցներ կիրառել: Պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել էր, որ ԱՄՆ-ի նպատակն է նավթի արտահանումը Իրանից զրոյի հասցնել: Մի շարք երկրների համար (Չինաստան, Հնդկաստան, Իտալիա, Հունաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա, Թայվան եւ Թուրքիա) ԱՄՆ-ն «բացառություններ» էր արել, այսինքն, պարտավորվել էր որոշ ժամանակով որոշակի քանակությամբ իրանական նավթի գնման դեպքում պատճամիջոցներ չկիրառել: Ընթացիկ բացառությունները գործում են մինչեւ մայիս:


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է