Էրդողանը դատապարտել է Թրամփի՝ Գոլանն Իսրայելինը համարելու որոշումը
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գոլանն Իսրայելինը համարելու որոշումը։
«Թրամփ, ո՞ւմ հողն ես տալիս Իսրայելին։ ՄԱԿ 1967 թվականի բանաձեւի համաձայն՝ այդ տարածքը պատկանում է Սիրիային։ Ինչպե՞ս կարող ես Գոլանի բարձունքները տալ Իսրայելին՝ արհամարհելով ՄԱԿ բանաձեւը։ ԵՄ-ը համաձայն չէ դրան, Իսլամական համագործակցություն կազմակերպությունը նույնպես։ Ռուսաստանը, Չինաստանը համաձայն չեն, ՄԱԿ Անվտանգության խորհուրդը առավել եւս համաձայն չէ։ Մի՞թե սա հնարավոր է։ Ո՞ր աշխարհում ենք ապրում»,- ասել է Էրդողանը՝ հանդես գալով Տրաբզոնում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Թրամփը երկուշաբթի ստորագրել է հռչակագիր Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների հանդեպ ճանաչելու մասին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում։
1967 թվականի Վեցօրյա պատերազմի ընթացքում Իսրայելը Սիրիայից խլեց եւ օկուպացրեց Գոլանի բարձունքները, իսկ 1981-ին միակողմանի կարգով այն անեքսիայի ենթարկեց։ Լեռնային սարահարթի պատկանելությունը համարվում է իսրայելա-սիրիական հակամարտության հիմնական առարկան, որը լուծելու փորձեր ձեռնարկվել են մինչեւ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելը։


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է